Սարգիս ԲարսեղյանՍարգիս Բարսեղյան (Պողոս Օզաբաշյան, Շամիլ), հայ ռազմական, քաղաքական գործիչ: Ծնվել է 1875 թվականին Գարդմանքի Գետաբեկ բնակավայրում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում: Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում: Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել: Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ոստիկանների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք: 

Սարգիս Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ: 

Մահացել է 1915 թվակա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 705 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 12.03.2014 | Մեկնաբանություններ (0)

Թաթօղլի ՕհանյանԹաթօղլի Օհանյանը (Գրիգոր Քար) Գարդմանքի ֆիդայական շարժման մասնակիցներից է, եղել է վրիժառու: Ծվել է Գարդմանքի Բանանց գյուղում: Իր զինակիցներ Եփրեմի, Մելքոնի, Արարատ Մելքումյանի և ծնունդով Գանձակեցի Օղուլի հետ կազմակերպել է Գանձակ նահանգի գուբերնատոր Լոլաձեի սպանությունը:

Գրականություն՝
Սերգեյ Եևեմյանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երևան 2009թ.:
Դիտումներ: 660 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 12.03.2014 | Մեկնաբանություններ (0)

Մխիթար ԳոշՀայոց Գարդմանք աշխարհը հայ ժողովրդին մշտապես պարգևել է հզոր մտքի ու կամքի տեր մարդկանց, ում անունները ոսկե տառերով է գրվել Հայոց պատմության էջերում: Այդպիսի հանճարներից է եղել հայ ժողովրդի անվանի զավակ Մխիթար Գոշը: Նա ծնվել է 1120-ական թվականներին  Գանձակում, եղել է հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ:

Նրա կենսագրական տվյալները բավականին հետաքրքիր են. կրթություն ստանալը սկսել է ծննդավայրում, իսկ չափահաս դառնալով ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև, թաքցնելով վարպետական աստիճան ունենալը, մեկնել է Կիլիկյան Հայաստան, ուսանել Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակո ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 813 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 25.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Բրաջուր գյուղԳարդմանքի գողտրիկ անկյուններից մեկը Բրաջուր գյուղն է: Այն ունեցել է հինավուրց պատմություն և հիմնականում բնիկ բնակչություն: Գտնվում է Վարդաշեն (Միրզիկ) գյուղից 3 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 980-1040 մ բարձրության վրա: Մինչև 1988-1989 թվականները այստեղ ապրել են բացառապես հայեր:

Գյուղի անվանման ծագումը բացատրվում է այն հանգամանքով, որ այստեղ ջուրը բերվել է, այսինքն բերովի ջուր՝ Բրաջուր: Խորհրդային ժամանակ, որպես գյուղի անվանում, կիրառվել է 26 կոմիսարների և Ղարաքեշիշ անունները:

1898 թվականին ականատեսը գրել է, որ գյուղն ունի հիմնականում կանոնավոր փողոցներ, տների մեծ մասը նոր ձևով են կառուցված: Նախկինում տների տանիքները եղել են հողածածկ: 

Դիտումներ: 683 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 03.02.2014 | Մեկնաբանություններ (1)

Արտաշես ՅավրյանԱրտաշես Յավրյանը ծնվել է 1932թ.-ի օգոստոսի 28-ին Գարդմանքի Փիփ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Գանձակ քաղաքում: 1954թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Այնուհետև աշխատել է Կոտայքի մարզում որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Զբաղվել է նաև լրագրությամբ: 1976-1992 թվականներին աշխատել է «Հայաստան»թերթի խմբագրությունում: Հայտնի է նաև որպես թարգմանիչ: 1988 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ: Հայտնի գրողը մահացել է 2009թ.-ի հունիսի 30-ին:

Արտաշես Յավրյանի ստեղծագործությունները՝
• «Դյուցազունք Սասնա» պոեմ, Երևան 1990թ., 
• «Դյուցազունք Սասնա», Երևան 2003թ. (նոր լրամշակվա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 637 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Դաշյան ՍահակՍահակ Դաշյանը ծնվել է 1903թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ դարբնոցի դիմացի տանը: 1931թ.-ին դարձել ԽՄԿԿ անդամ: 1936թ.-ին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը, իսկ 1938թ.-ին՝ արևելագիտության ինստիտուտը: 1939թ.--ին անցել է դիվանագիտական աշխատանքի: 1943-1946, 1955-1957, 1962-1965 թվականներին Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում աշխատել է որպես ԽՍՀՄ դեսպան-խորհրդական: 1965-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես պատասխանատու աշխատու: 1946-1947 թվականներին մասնակցել է հայերի հայրենադարձման կազմակերպմանը:  

Արժանացել է հետևյալ կոչումների՝
• գեներալ-լեյտենանտ,
• 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան:

Սահակ Դաշյանը, լինելով օտար հողում, մշտապ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 936 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Մխիթար ԳոշՀայոց Գարդմանք աշխարհը հայ ժողովրդին մշտապես պարգևել է հզոր մտքի ու կամքի տեր մարդկանց, ում անունները ոսկե տառերով է գրվել Հայոց պատմության էջերում: Այդպիսի հանճարներից է եղել հայ ժողովրդի անվանի զավակ Մխիթար Գոշը: Նա ծնվել է 1120-ական թվականներին Գարդմանքի Գանձակ քաղաքում, եղել է հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ հասարակական գործիչ:

Նրա կենսագրական տվյալները բավականին հետաքրքիր են. կրթություն ստանալը սկսել է ծննդավայրում, այնուհետև, երբ դարձել է չափահաս, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև, թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, մեկնել է Կիլիկյան Հայաստան, ուսանել Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 2178 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Միջնադարը Հայաստան աշխարհի համար ծաղկուն ժամանակաշրջան է եղել. վերականգնվել է ոչ միայն հայկական պետականությունը, այլ նաև նոր զարգացում է ապրել հայ միտքը՝ ի դեմս հայ երևելիների: Այդպիսի հանճարներից էր հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ Հովհաննես Սարկավագը, ում ժողովուրդը տվել է իմաստասեր կոչումը:

Հովհաննեսը ծնվել է 1047թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ քահանայի ընտանիքում: Երիտասարդ տարիքում ծնողները նրան ուսման նպատակով ուղարկում են Հաղպատի վանքում ուսանելու: Նա ուսումը շարունակում է Ուռճացի վարդապետի մոտ և ստանում բազմակողմանի կրթություն: Այնուհետև երկար ապրել ու գործել է Անի քաղաքում, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական-փիլիսոփայական ուղղվածություն: 

Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առար ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 4055 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Վարդաշեն գյուղի Սուրբ Գաբրիել եկեղեցիԳարդմանքի Քարհատ քաղաքից 10 կմ դեպի արևելք գտնվում է Վարդաշեն գյուղը, որի կենտրոնում 1674թ.-ին կառուցվել է քառասյուն Սուրբ Գաբրիել եկեղեցին (16.95x12.10 մ): Այն ունի եռանավ, թաղածածկ բազիլիկ հորինվածք, որի անկյունաքարերը և բացվածքների եզրերը սրբատաշ են: 1880-ական թվականների սկզբներին մուտքին կից սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա: Եկեղեցու հարակից տարածքում եղել են բազմաթիվ խաչքարեր:

Սուրբ Գաբրիել եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է, ինչը ցույց է տալիս կառույցի հանդեպ գյուղացիների հոգատարությունը: Այն գործել է մինչև 1928թ.-ը և Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ փակվել:

Դիտումներ: 1157 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 31.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԳարդմանքի ամենախոշոր բնակավայր հանդիսացող Փիփ գյուղի կենտրոնում է գտնվում գյուղի բազմաթիվ եկեղեցիներից ամենապահպանվածը՝ Սուրբ Ստեփանոսը: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1849թ.-ին գյուղացիների և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն:

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով: Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով: 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Հայտնի է, որ 1862թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել: Մու ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 1135 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 30.01.2014 | Մեկնաբանություններ (0)

1 2 »
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց