Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 02
Արտաշես ՅավրյանԱրտաշես Յավրյանը ծնվել է 1932թ.-ի օգոստոսի 28-ին Գարդմանքի Փիփ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Գանձակ քաղաքում: 1954թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Այնուհետև աշխատել է Կոտայքի մարզում որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Զբաղվել է նաև լրագրությամբ: 1976-1992 թվականներին աշխատել է «Հայաստան»թերթի խմբագրությունում: Հայտնի է նաև որպես թարգմանիչ: 1988 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ: Հայտնի գրողը մահացել է 2009թ.-ի հունիսի 30-ին:

Արտաշես Յավրյանի ստեղծագործությունները՝
• «Դյուցազունք Սասնա» պոեմ, Երևան 1990թ., 
• «Դյուցազունք Սասնա», Երևան 2003թ. (նոր լրամշակվա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 648 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Դաշյան ՍահակՍահակ Դաշյանը ծնվել է 1903թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ դարբնոցի դիմացի տանը: 1931թ.-ին դարձել ԽՄԿԿ անդամ: 1936թ.-ին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը, իսկ 1938թ.-ին՝ արևելագիտության ինստիտուտը: 1939թ.--ին անցել է դիվանագիտական աշխատանքի: 1943-1946, 1955-1957, 1962-1965 թվականներին Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում աշխատել է որպես ԽՍՀՄ դեսպան-խորհրդական: 1965-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես պատասխանատու աշխատու: 1946-1947 թվականներին մասնակցել է հայերի հայրենադարձման կազմակերպմանը:  

Արժանացել է հետևյալ կոչումների՝
• գեներալ-լեյտենանտ,
• 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան:

Սահակ Դաշյանը, լինելով օտար հողում, մշտապ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 954 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Մխիթար ԳոշՀայոց Գարդմանք աշխարհը հայ ժողովրդին մշտապես պարգևել է հզոր մտքի ու կամքի տեր մարդկանց, ում անունները ոսկե տառերով է գրվել Հայոց պատմության էջերում: Այդպիսի հանճարներից է եղել հայ ժողովրդի անվանի զավակ Մխիթար Գոշը: Նա ծնվել է 1120-ական թվականներին Գարդմանքի Գանձակ քաղաքում, եղել է հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ հասարակական գործիչ:

Նրա կենսագրական տվյալները բավականին հետաքրքիր են. կրթություն ստանալը սկսել է ծննդավայրում, այնուհետև, երբ դարձել է չափահաս, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև, թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, մեկնել է Կիլիկյան Հայաստան, ուսանել Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 2191 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Միջնադարը Հայաստան աշխարհի համար ծաղկուն ժամանակաշրջան է եղել. վերականգնվել է ոչ միայն հայկական պետականությունը, այլ նաև նոր զարգացում է ապրել հայ միտքը՝ ի դեմս հայ երևելիների: Այդպիսի հանճարներից էր հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ Հովհաննես Սարկավագը, ում ժողովուրդը տվել է իմաստասեր կոչումը:

Հովհաննեսը ծնվել է 1047թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ քահանայի ընտանիքում: Երիտասարդ տարիքում ծնողները նրան ուսման նպատակով ուղարկում են Հաղպատի վանքում ուսանելու: Նա ուսումը շարունակում է Ուռճացի վարդապետի մոտ և ստանում բազմակողմանի կրթություն: Այնուհետև երկար ապրել ու գործել է Անի քաղաքում, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական-փիլիսոփայական ուղղվածություն: 

Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առար ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 4096 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 02.02.2014 | Մեկնաբանություններ (0)

Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց