Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 24 » Բանանց գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
20:35
Բանանց գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Բանանցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիԳարդմանքի Բանանց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակը, այդ թվում՝ Թարգմանչաց անապատ վանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը սկսվել է 1863թ.-ին Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից՝ հարավային կողմում և ավարտվել Բանանցի բնակչության ջանքերով 1866թ.-ին: Շինությունը զբաղեցնում է 27.9x13.3 մ տարածք և ունի նուրբ և համեստ ճարտարապետություն: Մինչև 1989թ.-ը եկեղեցու գմբեթին տեղադրված է եղել խաչ:

1988-1989թթ.-ին Գարդմանքից գարդմանահայության բռնագաղթից հետո Բանանցն ու բանանցեցիների պարծանքը հանդիսացող եկեղեցին հայտնվեց այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Ադրբեջանի «կարկառուն» ակադեմիկոսները անմիջապես պետական և հասարակական մակարդակով սկսեցին քարոզել, թե իբր Բանանցն ու հայկական եկեղեցին կառուցել են ադրբեջանցիների նախնիները: Անգամ եկեղեցու համար ընտրեցին նոր անվանում՝ Ծիծեռնավանք եկեղեցի: Այո՛, հենց այս անվանումով է այսօր հայկական եկեղեցին ընդգրկված «ադրբեջանական հուշարձանների» պետական ցուցակում, իսկ եկեղեցու պատին փակցված է «Ալբան մեդեդի» գրությունը, ինչը նշանակում է աղվանական եկեղեցի: 

Փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ ազգ տեր չի կանգնում իր պատմությանը, իր հուշարձաններին և հայրենիքին, ապա այդ անում են օտարները: Որպես օրինակ կարելի է ներկայացնել հայկական Արարատյան թագավորությունը (Ուրարտուն), որի մասին խոսելիս միջազգային հանրությունը այդ թագավորությունը պատրաստ է վերագրել անգամ այլմոլորակայիններին, միայն թե ոչ հայերին: Իսկ Թուրքիան վաղուց սկսել է հայկական հինավուրց թագավորության պատմությունը իր նախնիներին վերագրել:


Դիտումներ: 810 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: հայկական եկեղեցիներ, Գարդմանքի եկեղեցիներ, Բանանց, Գարդմանք, հուշարձաններ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց