Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 21 » Դաստափորի գլխավոր եկեղեցի
12:02
Դաստափորի գլխավոր եկեղեցի
Դաստափոր գյուղի եկեղեցիԴաստափորի եկեղեցին այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետությունում մնացած այն բազմաթիվ հայկական հուշարձաններից է, որոնք ճակատագրի բերումով ունեն երկու պատմություն, իրականը՝ ստեղծված նախքան 1988թ.-ը և հորինվածը՝ հայերի բռնագաղթից հետո: Եկեղեցին եռանավ, թաղածածկ հորինվածքով, ընդարձակ շինություն է (24,25x10,90մ), որը կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով, առանձին հատվածներ՝ նաև սրբատաշ քարով: Խորանը ունի ուղղանկյունաձև տեսք, որին երկու կողմերից կցված են ավանդատները: Թաղածածկ տանիքը հենվում է երեք զույգ սյուներին, որոնցից երկուսը թուրքերի կողմից պայթեցվել են: Եկեղեցու մոտ եղել են խաչքարեր, որոնց ճակատագիրը, ցավոք, անհայտ է:
Տեղեկատվական պատերազմում հաջողություններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նաև թշնամու մարտավարությունը, իսկ այն լավագույնս արտացոլվում է հայկական Դաստափոր գյուղի գլխավոր եկեղեցու՝ ադրբեջանցիների կողմից հորինված պատմությունում: Համաձայն ադրբեջանցի զեղծարար ակադեմիկոսների առաջ քաշած վարկածի՝ եկեղեցին կառուցել են ադրբեջանցիների ¦նախնիները§  15-րդ դարում, իսկ ԽՍՀՄ իշխանության տարիներին իբր տեղի բնակչության կողմից հյուրընկալված հայերը վերանորոգման պատրվակով ջնջել են ¦հին ադրբեջանական արձանագրությունները§ ու գրել հայատառ տեքստեր և չնայած այդ ամենին, իրենց իսկ խոսքով ¦աղվանական եկեղեցին§ պահպանվել է, իսկ հայերը չեն կարողացել յուրացնել այն: Ադրբեջանցի պատմաբանները հայերին են վերագրում նաև եկեղեցու երկու սյուների պայթեցումը, որը իրագործել են հենց իրենց հայրերը: 
Ցավալին ոչ այնքան ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցու պատմության աղավաղելն է, այլ այն, որ գարդմանահայերի երիտասարդ սերունդը հեռացել է իր նախնիների պատմությունից և իրեն պահանջատեր չի զգում, իսկ մեծահասակներն էլ չեն կատարում հայրենասեր զավակներ դաստիարակելու իրենց պարտականությունը:



Դիտումներ: 784 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: հայկական եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, Դաստափոր, հայոց պատմություն, Հայաստանի եկեղեցիներ, Գարդմանք, հուշարձաններ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց