18:02 Սահակ Սերգեյի Դաշյան |
Սահակ Դաշյանը ծնվել է 1903թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ դարբնոցի դիմացի տանը: 1931թ.-ին դարձել ԽՄԿԿ անդամ: 1936թ.-ին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը, իսկ 1938թ.-ին՝ արևելագիտության ինստիտուտը: 1939թ.--ին անցել է դիվանագիտական աշխատանքի: 1943-1946, 1955-1957, 1962-1965 թվականներին Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում աշխատել է որպես ԽՍՀՄ դեսպան-խորհրդական: 1965-1974 թվականներին աշխատել է ԽՍՀՄ արտակարգ իրավիճակների նախարարությունում որպես պատասխանատու աշխատու: 1946-1947 թվականներին մասնակցել է հայերի հայրենադարձման կազմակերպմանը: Արժանացել է հետևյալ կոչումների՝ • գեներալ-լեյտենանտ, • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան:
Սահակ Դաշյանը, լինելով օտար հողում, մշտապես հիշել է իր գյուղն ու հայրենքիը: Պատահական չէ, որ մեկ այլ բարձրաստիճան փիփեցու հետ հանդիպելիս ասել է. - Երանի՜ հիմա լինեինք գյուղում ու ուտեինք Դամրչխանայի դիմացի ձմերուկի կտորները, ինչպես փոքր հասակում էին անում: Վահագն Փիլիպոսյան Գրականություն՝ 1.Саркисян С.Т. Энциклопедия Арцах-Карабаха. 2005г. 2.Հեղինակի անձնական հավաքածու: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |