13:08 Վարդաշեն (Միրզիկ) գյուղի Սուրբ Գաբրիել եկեղեցի |
Գարդմանքի Քարհատ քաղաքից 10 կմ դեպի արևելք գտնվում է Վարդաշեն գյուղը, որի կենտրոնում 1674թ.-ին կառուցվել է քառասյուն Սուրբ Գաբրիել եկեղեցին (16.95x12.10 մ): Այն ունի եռանավ, թաղածածկ բազիլիկ հորինվածք, որի անկյունաքարերը և բացվածքների եզրերը սրբատաշ են: 1880-ական թվականների սկզբներին մուտքին կից սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա: Եկեղեցու հարակից տարածքում եղել են բազմաթիվ խաչքարեր: Սուրբ Գաբրիել եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է, ինչը ցույց է տալիս կառույցի հանդեպ գյուղացիների հոգատարությունը: Այն գործել է մինչև 1928թ.-ը և Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ փակվել: Ներկայում եկեղեցին ու զանգակատունը, ինչպես նաև պատերի հայատառ արձանագրությունները հիմնականում պահպանվել են, սակայն խաչքարերի մասին որևէ տեղեկատվություն փնտրելու փորձերը անհաջողության են մատնվել: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |