Ամեն մի ազգային գաղափար, ուսմունք, գաղափարախոսություն արդիական է այնքան, որքան ծառայում է իրեն հետևող ժողովրդի ռազմավարական շահերին, նրա ներկա և ապագա բարօրության և անվտանգության ապահովմանը: Այս տեսակետից հայ զորավար Գարեգին Նժդեհի տեսական ժառանգությունը, հատկապես՝ Ցեղակրոնության և Տարոնականության շարժումների մեջ պարփակված գաղափարները հայ ժողովրդի համար, անկասկած, ունեն ոչ միայն այժմեական, այլև՝ մշտական արդիականություն: Նժդեհի ուսմունքը, գաղափարախոսությունը մի հիմնարար աշխարհընկալում է, որը տրամադրում է հայ ազգի գոյության, հետագա զարգացման, նրա հիմնախնդիրների , ազգային նպատակների լուծման և ախտերի բուժման համակարգված բանալին: Գարեգին Նժդեհի տեսական ժառանգությունը միտված է հայ անվան հավերժացմանը և չափազանց արժեքավոր է այսօրվա ազգերի հանրությունում հայ ժողովրդի արժանի տեղը ապահովելու համար:
Դիտումներ: 5012 |
Ավելացրեց: Armenius |
Ամսաթիվ: 23.01.2014
|
|
|