Գլխավոր էջ » Ֆոտոալբոմ » Պատմագիտական գտածոներ » Գորգեր » Գորգ (Գարդմանք, Բրաջուր գյուղ. 1904թ.)

Գորգ (Գարդմանք, Բրաջուր գյուղ. 1904թ.)

Գարդմանքում գործված բրդյա գորգ, որն ունի 263x133 սմ չափեր: Թվագրվում է 1904 թվական:

Նկարագրություն. Մուգ կապույտ հիմնագույնի վրա ներկայացված է քառաթերթ մեծ ծաղկանախշեր` կարմիր, կապույտ, սպիտակ, շագանակագույն հիմնագույներով: Այս ծաղկանախշերի կենտոնում քառանկյուն շրջանակների մեջ ամփոփված են ծաղկանախշերի և կենդանու պատկերների /երեք շրջանակների մեջ/: Ծաղկաթերթերի մեջ պատկերված են թիթեռնիկանման նախշեր, որոնք իրենցից ներկայացնում են խաչաձև հատվող գծեր: Դաշտի մնացած մասերը լրացված են Տ-աձև նախշերով և մանիկ շախմատաձև նախշերով: Գորգը գոտևորում է երեք զարդագոտի` կենտրոնական զարդագոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են խաչաձև կապույտ և կարմիր միմյանց հաջորդող նախշեր, իսկ մյուս երկու գոտիների կարմիր հիմնագույնի վրա կապույտ ալիքաձև նախշեր:

Գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան:
400x800 / 901.3Kb
544 0 5.0

25.02.2014 Armenius

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց