Գլխավոր էջ » Ֆոտոալբոմ » Պատմագիտական գտածոներ » Գորգեր » Փառակա գորգ (Գանձակ. 1850-1900թթ.)

Փառակա գորգ (Գանձակ. 1850-1900թթ.)

Գարդմանի Գանձակ քաղաքում կամ հարակից գյուղերում գործված բրդյա գորգ, որն ունի 250x140 սմ չափեր: Թվագրվում է 1850-1900-ական թվականներ:

Նկարագրություն. Դաշտ՝ ուղղանկյուն, հիմնագույնը՝ կապույտ: Դաշտի մեջ երկայնակի դասավորված են քառանկյունի չորս հորինվածքներ՝ սպիտակ և կարմիր գույնով, որոնց մեջ պատկերված են կանաչ, կարմիր, դեղին, շագանակագույն և կապույտ գույներով, ոճավորված խաչեր, աստղիկներ, կեռիկներ և այլ երկրաչափական զարդանախշեր: Դաշտը շրջանակված է երեք լայն՝ երկրաչափական զարդանախշեր ունեցող շրջագոտիներով, որոնցից կենտրոնինն ունի սպիտակ հիմնագույնի վրա ձյան փաթիլ հիշեցնող զարդանախշ:

Գտնվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:
446x800 / 1008.8Kb
250 0 5.0

25.02.2014 Armenius

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց