Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 31
Վարդաշեն գյուղի Սուրբ Գաբրիել եկեղեցիԳարդմանքի Քարհատ քաղաքից 10 կմ դեպի արևելք գտնվում է Վարդաշեն գյուղը, որի կենտրոնում 1674թ.-ին կառուցվել է քառասյուն Սուրբ Գաբրիել եկեղեցին (16.95x12.10 մ): Այն ունի եռանավ, թաղածածկ բազիլիկ հորինվածք, որի անկյունաքարերը և բացվածքների եզրերը սրբատաշ են: 1880-ական թվականների սկզբներին մուտքին կից սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա: Եկեղեցու հարակից տարածքում եղել են բազմաթիվ խաչքարեր:

Սուրբ Գաբրիել եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է, ինչը ցույց է տալիս կառույցի հանդեպ գյուղացիների հոգատարությունը: Այն գործել է մինչև 1928թ.-ը և Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ փակվել:

Դիտումներ: 1179 | Ավելացրեց: Armenius | Ամսաթիվ: 31.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց