Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 30 » Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
18:56
Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԳարդմանքի ամենախոշոր բնակավայր հանդիսացող Փիփ գյուղի կենտրոնում է գտնվում գյուղի բազմաթիվ եկեղեցիներից ամենապահպանվածը՝ Սուրբ Ստեփանոսը: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1849թ.-ին գյուղացիների և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն:

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով: Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով: 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Հայտնի է, որ 1862թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել: Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին՝ 1849թ.-ին թվագրվող արձանագրություն: Այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայության բռնագաղթից հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ ադրբեջանցիները այն անվանում են իրենց «նախնիների» կառուցած ալբանական կոթող: Երբեմնի հայաշատ գյուղը վերանվանվել է Զեյլիկ, բայց դեռևս չի կորցրել իր հայկականությունը:
Վահագն Փիլիպոսյան
Գրականություն՝
1.Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.:
2.Բարխուդարյանց Մ. «Արցախ», Բագու 1895թ.:
3.«Արձագանք», 1886թ., N23:
4.Հեղինակի անձնական հավաքածու:



Դիտումներ: 1141 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: հուշարձաններ, Գարդմանքի եկեղեցիներ, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Գարդմանք, Փիփ, հայկական եկեղեցիներ, Հայ առաքելական եկեղեցի | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց