Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 11 » Հայության այլադավան և այլալեզու խմբերը Սիրիայում
20:17
Հայության այլադավան և այլալեզու խմբերը Սիրիայում
Հայերը ՍիրիայումՍիրիայում այլադավան և այլալեզու հայկական հավաքականություններն այսօր հիմնականում համախմբված են աշխարհագրական հինգ շրջաններում.
1.Միջերկրական ծովի առափնյա շրջան (հիմնականում՝ Լաթաքիա, մասամբ՝ Թարթուս և Բանիաս քաղաքներ), բացառությամբ հայախոս ու հայադավան Քեսապ ենթաշրջան:
2.Որոնդես գետի, ավելի շուտ՝ նրա ոռոգած Ռուճի հովտի շրջան (ծովափի ու Համա-Հալեպ առանցքի միջև):
3.Հալեպ քաղաքը:
4.Սիրիական անապատն ու նրա քաղաքները (Ռակկա, Դեր Զոր):
5.Հյուսիս-արևելքի շրջանը (Հասաքե և Կամիշլի քաղաքներ, Մալիքիյյե, Թել Աբիադ, Թել Քոչաք, Դերիկ, Ամուդա անվանումներ ու շրջակայք):

Ա. Ծովափի շրջան: Հաշվում է 1000-1200 հոգի: Գաղթօջախը կազմվել է հիմնականում երեք հոսքերի հետևանքով. մինչև Մեծ Եղեռնը այնտեղ բնակվածների սերունդներ, Մեծ Եղեռնի ու Կիլիկիայի պարպումի հետևանքով հաստատվածներ, Քեսապից տեղափոխվածներ:

Ամենից խոցելին առաջին ենթախումբն է, որ հիմնականում արաբախոս է՝ չնչին բացառություններով: Թեև այս ենթախմբի անդամների մի մասը Հայ Առաքելական համայնքի անդամ է, այսուհանդերձ ազգային հանրույթի (տվյալ պարագայում՝ հայության) պատկանելիությունը փոխարինված է ազգայնականության արևմտյան տեսաբան Անդերսոնի «երևակայական համայնքով» (տվյալ պարագայում՝ քրիստոնեական համայնքով): Այս ենթախմբի անդամները վատ են ընդունում միայն այն դեպքերը, երբ իրենց պատկանած «քրիստոնեական համայնքի» որևէ անդամ ամուսնանում է մուսուլմանի հետ: Նույն երևույթները նկատվում են նաև Մեծ Եղեռնից հետո հաստատվածների սերունդների, նվազ չափով՝ Քեսապից տեղահանվածների մոտ:

Բ. Ռուճի հովտի շրջան: Ներկայանում է Արամո, Ղնեմիե, Յակուբիե, Կնիե գյուղերով ու հովտի մյուս բնակավայրերում ապրող հայազգիներով: Առաջին երկու բնակավայրերից շատերը 1946-1947 թվականներին հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան, իսկ մնացողները բարբառը փոխարինեցին արաբերենով: Յակուբիեն ու Կնիեն ևս արաբախոս են, առաջինը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն, երկրորդը՝ լատին համայնքին:
Այդտեղի հայության այլադավան և այլալեզու չորս խմբերի էթնո-լեզվա-դավանական վիճակը մանրամասն վերլուծել է Հակոբ Չոլաքյանն իր «Անտիոքի մերձակա Ռուճի հովիտի հայերը» պատմագիտական թեկնածուի ատենախոսության մեջ (ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2002թ.): 

Ստորև ներկայացվում է ատենախոսության «Վերջաբան»-ի հետևյալ հատվածը:

1946 թվականին Սուրիո ամբողջական անկախացումեն ետք, երբ արաբական ազգայնականությունը դարձավ պետական գաղափարախոսություն և սկսան վերացվիլ գաղութարար իշխանությանց հետքերը, լատինացած հայերը հայտնվեցան անտեր մնացածի վիճակի մեջ: Քանի որ Սուրիո մեջ անոնք չէին կրնար «ֆրանսանալ», անոնք նախընտրեցին գաղթել օտար երկրներ կամ ալ ավելի արաբանալ (քանի որ վերջինս էր այս պարագային առավելություններ տվող ազդակը)՝ մնալով հանդերձ լատինադավան, քան վերադառնալ իրենց մայր եկեղեցվո և հայ ազգին գիրկը:

Հայկական տեղեկատվական ընդհանուր դաշտին մեջ ինչպես նախորդ տասնամյակներում, այսօր ևս գրեթե ամբողջովին բացակա է Որոնդես գետի ջրերու ոռոգած ամբողջովին Ռուճի հովիտի հայկական կղզեախումբը: Այս շրջանը հայ ազգագրության տեսակետեն, այսօր կներկայացնե խայտաբղետ պատկեր մը, որը կարելի է ամփոփել հետևյալ խումբերուն մեջ.
1.Արաբացած-իսլամացած հսկա զանգված մը՝ ամբողջովին կորսնցցուցած իր հայկական ծագման ինքնագիտակցությունը: (Այսօր այս խումբը հաշվում է 500-700 հազար հոգի - Գևերգ Յազըճյան):
2.Արաբացած (արաբախոս), բայց Հույն ուղղափառ կամ Հույն կաթողիկե (Մելքիթ) եկեղեցվո դավանանքն ընդունած հայեր (Ընկըզիկ գյուղը, մասամբ՝ Ջըդեյդե գյուղը, քիչ թվով անհատներ Ջըսըր Շուղուր քաղաքին  և Որոնդեսի հովիտի զանազան գյուղերուն մեջ), որոնց մոտ շատ հեռավոր նշույլներ կան իրենց հայկական ծագման մասին:
3.Արաբախոս, սակայն լատին եկեղեցվո դավանանքն ընդունած հայ հավաքականություններ (Կնիե գյուղը, նաև՝ քանի մը ընտանիքներ Յակուբիե և այլ գյուղերու մեջ), որոնց մոտ առավել առկայծ է իրենց հայկական ծագման ինքնագիտակցությունը:
4.Արաբախոս, բայց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքը պահպանած Յակուբիե գյուղը: Այս գյուղի բնակիչներն ունեին հայկական ինքնագիտակցություն, թեև արաբախոս ըլլալու իրողությունը զիրենք որոշակիորեն կը տարբերակե հայու ամբողջական ինքնագիտակցությունն ունեցող դասական կերպարի ընկալումեն:

Վերը հիշատակված առաջին խումբի վերադարձը հայկական ինքնագիտակցության բացառված է, մանավանդ, որ այդ խումբի անդամները իրենց ողջ էությամբ հարյուր տոկոսով արաբացած ու իսլամացած ըլլալով որևէ ցանկություն չեն դրսևորել այս ուղղությամբ...

Երկրորդ խումբի պարագային, հայության գիրկն անոր վերադարձը չափազանց դժվար է: Այս խումբի անդամներուն քրիստոնյա ըլլալու իրողությունը և իրենց հայկական ծագման մասին աղոտ հիշողությունները եթե որոշակի հույսեր կներշնչեն, սակայն այդ ցանկություններու գործնականացման հավանականությունը շատ չնչին է: Այս հավաքականության մարդիկ իրենք ևս չեն գիտակցիր հայության գիրկը վերադառնալու օգտակարությունը և համակերպված են ու գոհ իրենց ներկա ազգային-դավանանքային-լեզվական վիճակին:

Երրորդ խումբի անդամները, բծախնդրորեն մշակված քաղաքականության մը իրականացման պարագայեն, կարող են իրենց հայկական ինքնությանը վերադառնալ՝ չբացառելով նույնիսկ անոնց հայախոս դառնալու հեռանկարը: ...Այս գյուղերուն մեջ կան մարդիկ, որոնք անհատական ճիգեր կթափեն վերադառնալու մայր ազգին գիրկը՝ նույնիսկ հրաժարվելով արաբախոսությունեն: Այս հավաքականությանց վերահայացումը նպաստող կարևոր գործոն են վերջին տարիներուն այդ գյուղերուն վերածվիլը Հալեպի հայախոս հայոց սիրված ամարանոցներու և հայախոս ու հայկական ազգային արժեքներ կրող մարդոց հետ անոնց շփումներու անհամեմատ բազմացումը:

...Հայության մեջ ամբողջովին վերստին ձուլելու լավագույն պայմանները կան չորրորդ հավաքականության մոտ:

Հ. Չոլաքյանը գտնում է, որ հնարավոր է «առհասարակ Մերձաւոր Արևելքի հայազգի բոլոր լատինները վերստին հայությանը շաղկապել՝ Վատիկանի թույլտվությամբ զանոնք լատին եկեղեցվո ապազգային հովանիեն փոխանցելով Հայ կաթողիկե եկեղեցու հովանիին, ինչպես այդ տեղի ունեցավ 1946 թվականին Քեսապի շրջանին մեջ՝ առանց որևէ լուրջ ցնցումի»: Մնում է, որ Հայ կաթոլիկ հոգևորականությունը գործնական քայլերի դիմի այս ուղղությամբ, եթե իհարկե, ցանկություն ունի...

Գ. Հալեպ: Քաղաքի արաբախոս հայազգիները հիմնականում լատին են կամ հայ կաթոլիկ: Առաջինները Կնիեից տեղափոխվածների, Կիլիկիայից գաղթականների ու 18-19-րդ դարերում լատին միսիոներների դավանափոխածների սերունդներ: Արաբախոս լատինների մոտ հայկական ինքնագիտակցությունը չափազանց թույլ է, և որքան էլ տարօրինակ թվա, «հրահրվում է» ոչ հայազգի լատիների կողմից, որոնք նրանց լիարժեք լատին չեն ընկալում: Այդուհանդերձ, Հալեպի հայազգի արաբախոս լատիների մոտ ևս գերակշռում է անդերսոնյան «երևակայական համայնքի» գիտակցությունը:
Վիճակը շատ չի տարբերվում Հալեպի արաբախոս հայ կաթոլիկների  (Մարդինի  ու շրջակայք) մոտ, որոնք հաստատվել են Մեծ Եղեռնից հետո, ինչպես նաև մինչև Մեծ Եղեռնը քաղաքում բնակություն հաստատած հայ կաթոլիկների սերունդներ են: Նրանց մոտ էլ առկա է անդերսոնյան համայնքի գիտակցությունը: Հալեպի հայախոս ու արաբախոս հայ կաթոլիկների միջև ճեղքն այնքան խորն է, որ հայախոսներն անցյալ դարի վերջերում նախընտրեցին առանձին եկեղեցի կառուցել՝ միայն  հայալեզու ծեսերով, քան շփվել իրենց արաբախոս դավանակիցների հետ՝ թեկուզ երկլեզու (հայերեն-արաբերեն) ծեսերի ժամանակ: Փաստորեն, Հալեպում այսօր կան հայ կաթոլիկ երկու հավաքականություններ, որոնք ազգային ինքնագիտակցության առումով էապես տարբերվում են իրարից՝ հիմնականում պայմանավորված լեզվական գործոնով:

Վերջին տարիներին Հալեպի հայության մոտ դիտվում են կամովին իսլամանալու առանձին երևույթներ, մասնավորաբար, արաբ մուսուլման երիտասարդների հետ հայուհիների (սիրիահայ և բուն ՀՀ-ից) ամուսնությունների հետևանքով: Կրոնափոխությունն ուղեկցվեց լեզվափոխությամբ, թեև ոչ քիչ պարագաներում իսլամ ընդունած հայուհիների զգալի մասը պահպանում է լեզուն, ամուսնու թույլտվությամբ նաև քրիստոնեական հավատքը, թեև քրիստոնյա ազգակիցները նրանց վանում են իրենցից՝ որպես հավատուրացների:

Դ. Սիրիական անապատի շրջան: Մեծ եղեռնի տարիներին հազարավոր հայեր սիրիական անապատի մահվան ճանապարհների վրա պարտադրված ընդունեցին իսլամը: Նրանց մեծ մասը թեև հետագայում վերադարձավ իր հավատքին ու ազգին, այսուհանդերձ ոչ քիչ թվով հայազգիներ (հատկապես կանայք) նախընտրեցին կամ ստիպված եղան իսլամն ընդունել ու արաբանալ: Նրանց սերունդները պահպանել են իրենց հայկական ծագման հիշողությունը, և ոմանք նույնիսկ չեն դադարում իրենց հայազգի հարազատներին փնտրել: Այդուհանդերձ, այս իսլամացած-արաբացածների մոտ հայկական ինքնագիտակցությունը գտնվում է շատ ցածր մակարդակում և դժվարին կլինի նրանց հայացման գործը:

Ե.  
Հյուսիսարևելյան Սիրիա: Այս տարածաշրջանում կողք կողքի համերաշխորեն գոյակցում են Հայ Առաքելական և Հայ կաթոլիկ համայնքների անդամները, որոնք լեզվական տեսակետից բաժանվում են երեք ենթախմբերի՝ հայախոսներ, արաբախոսներ և քրդախոսներ: Ըստ ազգային ինքնագիտակցության վայրընթացի ցուցանիշի՝ հաջորդականությունը հետևյալն է՝ հայ առաքելական հայախոսներ, հայ առաքելական քրդախոսներ, հայ կաթոլիկ հայախոսներ, հայ կաթոլիկ արաբախոսներ, հայ առաքելական արաբախոսներ, հայ կաթոլիկ քրդախոսներ (վերջիններիս քանակը շատ փոքր է): Այս բոլոր հավաքականությունները կա՛մ Հայկական Միջագետքի (Աղձնիքի) տեղաբնիկներն են կա՛մ  Սասունի ու Բշերիկի շրջաններից տեղափոխվածներ: Բշերիկցիները, չնչին բացառություններով, քրդախոս են: Քրդախոս է ծագումով սասունցիների մի մասը, որոնք, այլալեզու լինելով հանդերձ, ունեն ազգային ինքնագիտակցության և հայկական հայրենասիրության բարձր մակարդակ: Ասվածի ապացույցն են 1940-ականների վերջերի և 1960-ականների հայրենադարձություններին մասնակցությունն ու իրենց հայկական հույզերի արտացոլումը քրդերեն բազմաթիվ երգերում: Հայտնվելով հայախոս միջավայրում (Հալեպ, Բեյրութ, ՀՀ)՝ մասնավորաբար նոր սերունդը շատ արագորեն հայախոս է դառնում ու համարյա հավասարվում «դասական» հայի մակարդակին: Այդուհանդերձ, քրդախոս հայերի մոտ դիտվում են քրդական ինքնագիտակցության առանձին դրսևորումներ, որոնք շուտով անհետանում են դասական հայկական միջավայրում հայտնվելու դեպքում: Ուշագրավ է, որ այս տարածաշրջանում տեղաբնակ ասորիների մի մասի մոտ նկատվում է հայկական որոշակի ինքնագիտակցություն. նրանցից ոմանք սեփական «հայկականությունն» ապացուցելու համար վկայակոչում են իրենց ... հայախոսությունը:

Այս հոդվածում փորձ արեցինք ներկայացնելու Սիրիայում այլադավան և այլալեզու հայկական խմբերի համայնապատկերը: Բնականաբար իրականությունը շատ ավելի բարդ է, քան այստեղ է ներկայացված:

Հ.Չոլաքյանը գտնում է, որ Հայ Եկեղեցին ինքը պետք է նախաձեռնի «Սփյուռքի տարածքին ուծացած հայկական հավաքականություններն իրենց ազգին գիրկը վերադարձնելու պատմական առաքելությունը՝ առաջնորդվելով ոչ այնքան Հայ Եկեղեցվո, այլ հայ ազգի ընդհանրական ու գերագույն շահերով»: Չբացառելով այս հույժ կարևոր աշխատանքում Հայ Եկեղեցու դերը՝ այդուհանդերձ, գտնում ենք, որ ՀՀ-ն, որպես Հայոց ազգային պետություն, ինքը պետք է ստանձնի այս առաքելությունը: Մի՞թե հարկ կա պարզաբանելու, որ հայկական նման հավաքականությունները կկարողանան գործածվել ինչպես հօգուտ հայ ազգի ու Հայոց ազգային պետության, այնպես էլ ՝ նրանց դեմ: Հետևաբար, տվյալ հարցը ոչ միայն գիտական նշանակություն ունի, այլև, ու առաջին հերթին՝ ազգային անվտանգության խնդիր է:

Գևորգ Յազըճյան
«Հանրապետական» ամսագիր, թիվ 11, 2004թ.:


Հ.Գ. Այս հարցը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն այլադավան դարձածներին վերադարձնելու տեսանկյունից, այլ նաև այն համատեքստում, որ խնդրի խորացված ուսումնասիրությունը թույլ կտա մտածել մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում գործող աղանդավորական և այլադավան միսիոներական խմբերի հակահայ քայքայիչ գործունեությունը կանխարգելելու անհրաժեշտության մասին: Այստեղ էականը ոչ թե նրանց Հայ Առաքելական եկեղեցի վերադարձնելն է, այլ նրանց սերունդների հայ մնալը: Բնականաբար խնդիրը արդիական է եղել հարցի առաջացումից ի վեր, բայց այսօր այն ավելի արդիական է, ինչպես նաև հեշտ լուծվող՝ կապված նորագույն տեխնոլոգիաների և գիտական-վերլուծական նորագույն մտքի վերածնման համատեքստում:

Դիտումներ: 2493 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: հայեր, արաբախոս հայեր, քրդախոս հայեր, Սիրիա, Հայաստան, հայապահպանություն, Ծագումով հայեր, հայ կաթոլիկներ, Հայերը Սիրիայում, սիրիահայեր | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 CarmelaRiP  
0
Matthew Michael D'Agati is the proprietor of RW, a renewable energy Firm in Massachusetts.

A handful of years ago, embarking on a leap of faith, Matt D'Agati stepped into the realm of solar, so in a short opportunity began efficiently marketing megawatts of power, primarily as part of the commercial sector, collaborating with developers of solar farms and local businesses in the "architecture" of their unique initiatives.

Continuous network just in the firm, encouraged Matthew to join a regional startup 2 many years previously, and within a short time, he assumed the role of their Chief Strategy Officer, in charge of all processes and work improvement, as well as being granted select few title.

By using tactical close ties and sheer efforts principles, Matt D'Agati brought that institution from a modest earliest-year pay to over a 1000% enlarge in coarse revenue by spring two. Building on that basis, RW, a oldtimer-owned company, was put together with the objective of selling renewable electricity products for a smarter and more eco friendly future.

Additional exclusively, realizing there is an untapped market in the store and a better way to attain outcome, RW’s is one of a select number of service providers in the United States government to place emphasis on lead acquisition, specializing in both retail and non commercial the sun grazing off-take. Her vision is to make a income base on a regional, statewide, countrywide level, offering various inexhaustible electricity features within just the of Renewables Worldwide, Inc..

This passion in their alternative industry lasts to excite and drive Matthew in proceeding his pursuit to work with communities that publish the unchanging of delivering inexhaustible power possibilities for a more inexhaustible forthcoming future. Matthew has a in small business from Hesser College.

<a href=https://prezi.com/z_ambpnm9q_d/the-scientific-revolution-in-the-west/Matt>Finding out about NH energy initiatives with Matthew D'Agati.</a>
<a href=https://scort.vip/forum/viewtopic.php?p=1123619#p1123619>The Economical Upsides of Allocating Capital in Environmentally Friendly Electricity by Matt D'Agati</a> 0c97362

4 AaronKer  
0
Another important reason to change to solar technology could be the cost savings it gives. Solar power panels can handle generating electricity for businesses, reducing or eliminating the necessity for traditional sourced elements of energy. This may bring about significant savings on energy bills, particularly in areas with a high energy costs. Furthermore, there are numerous government incentives and tax credits available to companies that adopt solar technology, which makes it a lot more cost-effective and affordable.

The technology behind solar power is not at all hard, yet highly effective. Solar energy panels are made up of photovoltaic (PV) cells, which convert sunlight into electricity. This electricity can then be stored in batteries or fed straight into the electrical grid, with respect to the specific system design. To be able to maximize the advantages of solar energy, you will need to design a custom system this is certainly tailored to your particular energy needs and requirements. This will ensure that you have just the right components set up, such as the appropriate amount of solar power panels while the right style of batteries, to maximise your power efficiency and value savings.

<a href=https://soundcloud.com/matthew-dagati>Renewable world opinions from Matt D'Agati.</a>
<a href=http://hill.goodmake.co.kr/bbs/board.php?bo_table=free&wr_id=95517>The Incorporation o</a> 0_4ea6f

3 Jamespaw  
0
Hey peeps! Just found this valuable find of a platform and had to share the happiness. As a personal injury attorney, uncovering a spot filled with useful knowledge is like discovering a gem. Elated to disclose my very own website , where personal injury law meets straightforward discussions. Delve into for a fresh perspective on your rights and guiding the legal labyrinth. Cheers to the discovery and lawful empowerment.
https://amicuslegalgroup.com/2020/06/26/neck-injuries-from-car-accidents/
<a href=https://imic.com.ua/handsfree-10-mm/#comment-22047>The Relevance of Patient Records in Injury Claims</a> 0c97362

2 ajivajaupuvot  
0
<a href=http://skldjshdhsga.com/>Ajeiquur</a> <a href="http://skldjshdhsga.com/">Ecewatue</a> lvr.dlmv.gardmanq.do.am.kzs.ky http://skldjshdhsga.com/

1 Natafog  
0
Привет. Я люблю сосать большой член. Мой профиль здесь https://lovevoyager.page.link/Zi7X

Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց