Գլխավոր էջ » Ֆոտոալբոմ » Պատմագիտական գտածոներ » Գորգեր » Գորգ (Գարդմանք - 1900-1930 թթ.)

Գորգ (Գարդմանք - 1900-1930 թթ.)

Գարդմանում գործված բրդյա գորգ, որն ունի 235x160 սմ չափեր: Թվագրվում է 1900-1930-ական թվականներ:

Նկարագրություն. Գորգադաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր զարդաշրջանակներ, որոնցից կենտրոնինը կտրտված եզրերով բազմանիստ հորինվածք է, իսկ մյուս երկուսը` կեռանախշերով երիզված շեղանկյունատիպ հորինվածքներ: Կենտրոնի հորինվածքը զարդարված է փոքրիկ բազմանիստերով, կեռանախշ շեղանկյուն պատկերներով կենդանապատկերներով: Մյուս երկու հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են չորս կողմերից սլաքաձև ելուստներ ունեցող ուղղանկյունաձև պատկերներ: Դաշտը լրացված է ման վարդյակներով, շեղանկյուներով, աստղածաղիկներով, խոյանախշերով, կենդանապատկերներով:Գորգն ունի երեք եզրագոտի: Կենտրոնի լայն գոտին զարդարված է կապույտ երկրաչափական զարդանախշերով, իսկ նեղ գոտիները` <<շուշանի>> ոճավորված կարմիր և դեղնավուն պատկերներով:

Գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի կազմում գտնվող Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:
569x800 / 1293.2Kb
524 0 5.0

25.02.2014 Armenius

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց