Հանուն ազգային արժեհամակարգի պահպանման
 
Գարդմանք, Նախիջևան, Gardmanq

Գարդմանահայությունը 1988-1990թթ.-ին պատմության մեջ առաջին անգամ կտրվեց իր բնօրրանից, սփռվեց աշխարհով մեկ, զրկվեց իր հայրենի հողի ջերմությունից, պատմահոգևոր, մշակութային, կենցաղային ժառանգությունից և դրանց խտացումը հանդիսացող հայկական արժեհամակարգից: Եթե Գարդմանքում ծնված և մեծացած սերունդները իրենց հիշողություններում դեռևս պահպանում են Հայրենիքի հետ հոգևոր կապը, ապա երիտասարդների գերակշիռ մասը չգիտի էլ, թե ինչ է նշանակում Գարդմանք: Խնդիրները բազմազան են և բազմավեկտոր, իսկ դրանց ամբողջական կամ մասնակի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ սակավ կամ ոչ հասուն: Այս ամենի մեղավորությունը կրում են ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական ու հասարակական կառույցները իրենց հանցավոր անտարբերության համար, այլև հենց գարդմանահայությունը, ավելի ճիշտ՝ գարդմանահայության հասարակական-քաղաքական, սոցիալ-կենցաղային, ազգային-հոգևոր խնդիրների լուծումը ստանձնած, բայց իրականում սեփական գրպանի մասին մտածող գարդմանցիները, ովքեր,  գարդմանահայությանը օգտագործելով, դարձել են մեծ ունեցվածքի, պաշտոնի տեր և մոռացել իրենց խոստումը, ծագումն ու ազգային պարտականությունները:  

Որպես գարդմանահայ՝ ինձ մշտապես մտահոգել և անհանգստացրել են վերոնշյալ մարտահրավերներն ու բացթողումները: Վստահ եմ, որ այս հարցում ունեմ բազմաթիվ համախոհներ և ակընկալում եմ նրանց աջակցությունը ինչպես կայքի նյութերի հավաքագրման, այնպես էլ կազմակերպչական այլ հարցերում: 

Հարգանքներով՝  կամավոր մը
 
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց