Գորգ (Գարդմանք. 1900-1950թթ.)
Գարդմանքում գործված բրդյա գորգ, որն ունի 237x193 սմ չափեր: Թվագրվում է 1900-1950-ական թվականներ:
Նկարագրություն. Գորգն ունի մուգ կապույտ հիմնագույն: Դաշտի կենտրոնումպատկերված էմի խոշոր փղոսկրագույն հիմնագույնի բազմանիստ, որն իր մեջ ամփոփում է կարմիր հիմնագույնի խոշոր քառանկյուն, երկու փոքրիկ քառակուսիներ: Խոշոր քառանկյունը ներքին և արտաքին կողմերից երիզված է կեռանախշերով, վարդյակներով և երկրաչափական այլ հարդարանքներով: կենտրոնական քառանկյուն արտաքին չորս անկյուններում պատկերված են կտրտված եզրերով շեղանկյունաձև հորինվածքներով, որոնք իրենց մեջ ամփոփում են շեղանկյուններ: Դաշտի ազատ տարածությունը լրացված է փոքրիկ բազմանկյուններով, վարդյակներով, աստղածաղիկներով: Գորգի այս տիպը գրականության մեջ հայտնի է <<կարաչուի>> անունով: Մի կողմից գորգն ունի կարճ ծոպեր: Կենտոնի լայն եզրագոտին զարդարված է <<գինու բաժակ>> եզրանախշի տարբերակով, իսկ մոյւս երկու նեղ գոտիները` ցանկապատ եզրանախշով:
Գտնվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մաս կազմող Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |