Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 28 » Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցի
17:23
Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցիԳարդմանքի Գանձակ քաղաքը հարուստ է հայկական եկեղեցիներով, որոնցից է ադրբեջանական իշխանությունների կողմից վերանվանված Աբբասզադեի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննեսը: Համաձայն եկեղեցու պատի արձանագրության՝ այն կառուցվել 1633 թվականին: Մինչև 1990-ական թվականները այն գործել է, իսկ քաղաքի բռնի հայաթափումից հետո հայկական եկեղեցին վերածվել է երաժշտական ակումբի: Կառույցի հայկական ծագումը քողարկելու համար ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական արձանագրությունները՝ դրանք ներկելով կամ քերելով, իսկ խաչքարերը հանել ու տարել են անհայտ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ եկեղեցին որպես շինություն պահպանել է իր ընդհանուր տեսքը:

Վահագն Փիլիպոսյան
Գրականություն՝
1.Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.:
2.Սամվել Կարապետյան,  «Գարդմանք» թերթ, 1996թ. N2:
3.Բարխուդարյանց Մ.,  «Արցախ», Բագու 1895թ.:
4. «Նոր Դար»,  1889թ. N49, 85:
5.Լալայան Ե. «Գանձակի գավառ» ազգագրական հանդես, գիրք Ե, Թիֆլիս 1899թ.:
6.Հեղինակի անձնական հավաքածու:
Դիտումներ: 1115 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: Գարդմանք, Գանձակ, Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, Կիրովաբադ, հայկական եկեղեցիներ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց