13:20 Հայության այլադավան և այլալեզու խմբերը Լիբանանում | |
![]() Լիբանանի այլադավան հայոց մի փոքր խումբ էլ լատին եկեղեցու հետևորդ է: Այս խումբը հիմնականում կազմված է 19-րդ դարում Կիլիկիայում լատին միսիոներների որսացած հայազգիների սերունդներն են: Լիբանանահայ լատիների քանակը ենթադրաբար չի անցնում հարյուր հոգուց: Առաջին ենթախմբի մոտ գերակշռում է հայկական ինքնագիտակցությունը, երկրորդի մոտ՝ արաբականը: Վերջինների և արաբախոս հայ կաթոլիկների շրջանում նպատակային գործունեություն ծավալելու պարագայում կարելի է զգալիորեն բարձրացնել նրանց հայկական ինքնագիտակցության աստիճանը: Արտահոսքի հետևանքով թվաքանակի փոքրացման հետ կապված Լիբանանում նախապես հայահոծ որոշ բնակավայրերի (Սայդա և Զահլե քաղաքներ ու վերջինիս շրջակայքը) հայերի սերունդները վերջին տասնամյակներին արագ լեզվափոխվում են՝ ուղեկցված ազգային ինքնագիտակցության զգալի նահանջով: Նրանց և առհասարակ, արաբախոս ենթախմբերի մոտ շատ բարձր է խառնամուսնությունների տոկոսը (Լիբանանում, ըստ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարանի տվյալների, այդ համայնքում այս դարասկզբին արձանագրվել է 33 տոկոս խառնամուսնություն: Արաբախոսների մոտ այս տոկոսն անհամեմատ մեծ է), որը ևս նպաստում է այս հայազգի զանգվածների արագ ուծացմանն ու վերջնական ձուլմանը: Լիբանանում իսլամ ընդունած հայերը աննշան քանակ են կազմում: Լիբանանյան մամուլում երբեմն պատահում են հայությունը հուշող ազգանուններով մուսուլմանների անուններ (օրինակ՝ ալ-Արմանի, Արմենազի և այլն): Նրանք հիմնականում իսլամի սունի և շիա համայնքների անդամներ են: Դուրզիական համայնքի Մահեր տոհմն իրեն հայկական ծագում է վերագրում: Ընդհանուր առմամբ իսլամ ընդունած բոլոր հայազգիների մոտ հայկական ինքնագիտակցությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է գտնվում: Վերջին տարիներին պատահում են փաստեր, երբ անձնական ինչ-ինչ հաշիվներից մղված (քաղաքացիության ստացում, ամուսնություն, բազմակնություն և այլն) հայազգիները կամովին դավանափոխվում են: Նրանք հիմնականում մտնում են քրիստոնեական մեծ համայնքներից մեկնումեկի (մարոնիտներ, հույն ուղղափառներ, հույն կաթոլիկներ), հազվադեպ՝ իսլամի սունի կամ շիա համայնքների մեջ: Այս հոդվածում փորձ արեցինք ներկայացնելու Լիբանանում այլադավան և այլալեզու հայկական խմբերի համայնապատկերը: Բնականաբար իրականությունը շատ ավելի բարդ է, քան այստեղ է ներկայացված: Հ.Չոլաքյանը գտնում է, որ Հայ Եկեղեցին ինքը պետք է նախաձեռնի «Սփյուռքի տարածքին ուծացած հայկական հավաքականություններն իրենց ազգին գիրկը վերադարձնելու պատմական առաքելությունը՝ առաջնորդվելով ոչ այնքան Հայ Եկեղեցվո, այլ հայ ազգի ընդհանրական ու գերագույն շահերով»: Չբացառելով այս հույժ կարևոր աշխատանքում Հայ Եկեղեցու դերը՝ այդուհանդերձ, գտնում ենք, որ ՀՀ-ն, որպես Հայոց ազգային պետություն, ինքը պետք է ստանձնի այս առաքելությունը: Մի՞թե հարկ կա պարզաբանելու, որ հայկական նման հավաքականությունները կկարողանան գործածվել ինչպես հօգուտ հայ ազգի ու Հայոց ազգային պետության, այնպես էլ ՝ նրանց դեմ: Հետևաբար, տվյալ հարցը ոչ միայն գիտական նշանակություն ունի, այլև, ու առաջին հերթին՝ ազգային անվտանգության խնդիր է: Գևորգ Յազըճյան «Հանրապետական» ամսագիր, թիվ 11, 2004թ.: Հ.Գ. Այս հարցը անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն այլադավան դարձածներին վերադարձնելու տեսանկյունից, այլ նաև այն համատեքստում, որ խնդրի խորացված ուսումնասիրությունը թույլ կտա մտածել մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում գործող աղանդավորական և այլադավան միսիոներական խմբերի հակահայ քայքայիչ գործունեությունը կանխարգելելու անհրաժեշտության մասին: Այստեղ էականը ոչ թե նրանց Հայ Առաքելական եկեղեցի վերադարձնելն է, այլ նրանց սերունդների հայ մնալը: Բնականաբար խնդիրը արդիական է եղել հարցի առաջացումից ի վեր, բայց այսօր այն ավելի արդիական է, ինչպես նաև հեշտ լուծվող՝ կապված նորագույն տեխնոլոգիաների և գիտական-վերլուծական նորագույն մտքի վերածնման համատեքստում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |