Գարդմանքի Գանձակ քաղաքը հարուստ է հայկական եկեղեցիներով, որոնցից է ադրբեջանական իշխանությունների կողմից վերանվանված Աբբասզադեի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննեսը: Համաձայն եկեղեցու պատի արձանագրության՝ այն կառուցվել 1633 թվականին: Մինչև 1990-ական թվականները այն գործել է, իսկ քաղաքի բռնի հայաթափումից հետո հայկական եկեղեցին վերածվել է երաժշտական ակումբի: Կառույցի հայկական ծագումը քողարկելու համար ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական արձանագրությունները՝ դրանք ներկելով կամ քերելով, իսկ խաչքարերը հանել ու տարել են անհայտ ուղղությամբ: Բայց ընդհանուր առմամբ եկեղեցին որպես շինություն պահպանել է իր ընդհանուր տեսքը:
Վահագն Փիլիպոսյան Գրականություն՝
Դիտումներ:
1211
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
28.01.2014
|
| |