Գարդմանքի Քարհատ քաղաքից 10 կմ դեպի արևելք գտնվում է Վարդաշեն գյուղը, որի կենտրոնում 1674թ.-ին կառուցվել է քառասյուն Սուրբ Գաբրիել եկեղեցին (16.95x12.10 մ): Այն ունի եռանավ, թաղածածկ բազիլիկ հորինվածք, որի անկյունաքարերը և բացվածքների եզրերը սրբատաշ են: 1880-ական թվականների սկզբներին մուտքին կից սրբատաշ քարով կառուցվել է կրկնահարկ զանգակատուն, որն առաջին հարկում քառասյուն է, իսկ երկրորդում ունի սրածայր վեղարով ավարտվող վեցասյուն ռոտոնդա: Եկեղեցու հարակից տարածքում եղել են բազմաթիվ խաչքարեր:
Սուրբ Գաբրիել եկեղեցին տարբեր ժամանակներում վերանորոգվել է, ինչը ցույց է տալիս կառույցի հանդեպ գյուղացիների հոգատարությունը: Այն գործել է մինչև 1928թ.-ը և Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ փակվել:
Դիտումներ:
1262
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
31.01.2014
|
| |