Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 3 » Բրաջուր գյուղ
14:34
Բրաջուր գյուղ
Բրաջուր գյուղԳարդմանքի գողտրիկ անկյուններից մեկը Բրաջուր գյուղն է: Այն ունեցել է հինավուրց պատմություն և հիմնականում բնիկ բնակչություն: Գտնվում է Վարդաշեն (Միրզիկ) գյուղից 3 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 980-1040 մ բարձրության վրա: Մինչև 1988-1989 թվականները այստեղ ապրել են բացառապես հայեր:

Գյուղի անվանման ծագումը բացատրվում է այն հանգամանքով, որ այստեղ ջուրը բերվել է, այսինքն բերովի ջուր՝ Բրաջուր: Խորհրդային ժամանակ, որպես գյուղի անվանում, կիրառվել է 26 կոմիսարների և Ղարաքեշիշ անունները:

1898 թվականին ականատեսը գրել է, որ գյուղն ունի հիմնականում կանոնավոր փողոցներ, տների մեծ մասը նոր ձևով են կառուցված: Նախկինում տների տանիքները եղել են հողածածկ: 

Բրաջուրցիները եղել են աշխատասեր ժողովուրդ: Զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, մասամբ էլ՝ սայլապանությամբ: Հաճախ իրենց ցերեկային աշխատանքը շարունակել են նաև գիշերը: Գյուղի հարավային ծայրում գտնվող կայծքարի հանքում զբաղվել են նաև հանքագործությամբ: Գյուղում զարգացած է եղել  գորգագորշծությունը: Այստեղ գործված գորգերն ու կարպետները իրենց որակով և գեղեցկությամբ չեն զիջել տարածաշրջանի այլ գորգագործական կենտրոնների գորգերին: Բրաջուրի գորգերի մի մասը այսօր պահվում է Բաքվի Գորգերի թանգարանի նորակառույց շենքում և ներկայացվում որպես ադրբեջանական՝ իբր գործված ադրբեջանցիների նախնիների կողմից:

Բրաջուրում եղել են բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենապահպանվածը Սուրբ Գաբրիել եկեղեցին է, որն այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ալբանական (աղվանական): Մասսամբ պահպանվել է գերեզմանոցը:

Հայտնի է նաև, որ 1905-1923 թվականներին գյուղը հովվել է Վարդաշենի Մարտիրոս քահանա Եպիսկոպոսյանցը:

Այժմ գյուղը կոչվում է Կերեմլի, որտեղ բնակվում է շուրջ 380 ադրբեջանցի:


Վահագն Փիլիպոսյան
Գրականություն՝
1.Սամվել Կարապետյան «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.:
2.Բարխուդարյանց Մ. «Արցախ», Բագու 1895թ.:
3.«Նոր Դար» 1890թ.,  N70:
4.«Արձագանք» 1886թ., N20:
5.Հեղինակի անձնական հավաքածու:


Դիտումներ: 408 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: Ղարաքեշիշ, հայկական բնակավայրեր, Գարդմանք, Հայկական գյուղեր, Բրաջուր գյուղ, 26 կոմիսարներ, Գարդմանքի բնակավայրեր, Կերեմլի | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց