12:02 Դաստափորի գլխավոր եկեղեցի |
![]() Տեղեկատվական պատերազմում հաջողություններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նաև թշնամու մարտավարությունը, իսկ այն լավագույնս արտացոլվում է հայկական Դաստափոր գյուղի գլխավոր եկեղեցու՝ ադրբեջանցիների կողմից հորինված պատմությունում: Համաձայն ադրբեջանցի զեղծարար ակադեմիկոսների առաջ քաշած վարկածի՝ եկեղեցին կառուցել են ադրբեջանցիների ¦նախնիները§ 15-րդ դարում, իսկ ԽՍՀՄ իշխանության տարիներին իբր տեղի բնակչության կողմից հյուրընկալված հայերը վերանորոգման պատրվակով ջնջել են ¦հին ադրբեջանական արձանագրությունները§ ու գրել հայատառ տեքստեր և չնայած այդ ամենին, իրենց իսկ խոսքով ¦աղվանական եկեղեցին§ պահպանվել է, իսկ հայերը չեն կարողացել յուրացնել այն: Ադրբեջանցի պատմաբանները հայերին են վերագրում նաև եկեղեցու երկու սյուների պայթեցումը, որը իրագործել են հենց իրենց հայրերը: Ցավալին ոչ այնքան ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցու պատմության աղավաղելն է, այլ այն, որ գարդմանահայերի երիտասարդ սերունդը հեռացել է իր նախնիների պատմությունից և իրեն պահանջատեր չի զգում, իսկ մեծահասակներն էլ չեն կատարում հայրենասեր զավակներ դաստիարակելու իրենց պարտականությունը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |