Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 12 » Սարգիս Բարսեղյան
01:52
Սարգիս Բարսեղյան
Սարգիս ԲարսեղյանՍարգիս Բարսեղյան (Պողոս Օզաբաշյան, Շամիլ), հայ ռազմական, քաղաքական գործիչ: Ծնվել է 1875 թվականին Գարդմանքի Գետաբեկ բնակավայրում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում: Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում: Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել: Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ոստիկանների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք: 

Սարգիս Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ: 

Մահացել է 1915 թվականին Գարդմանքում:

Գրականություն՝
Սերգեյ Երեմյանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երևան 2009թ.:
Դիտումներ: 715 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: ֆիդայի, Վան, Գետաբեկ, հայոց պատմություն, հայ զինվոր, Սարգիս Բարսեղյան, Կարին, Գարդմանք, Պողոս Օզաբաշյան | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց