Պատմական որոշ աղբյուրներ վկայում են, որ 12-րդ դարի սկզբին խաչակիրները Լիբանանի լեռներում հանդիպել են հայկական բազմաթիվ բնակավայրերի: Ենթադրվում է, որ նրանց հայազգի բնակիչները հետագա դարերում ամբողջովին ձուլվել են մարոնիտ եկեղեցու հետևորդներին և նրանց հետ էլ 15-17-րդ դարերում ասորախոսությունից անցել արաբախոսության: Այս հայկական զանգվածը հիմնովին ձուլված է: Հայկական թույլ ինքնագիտակցություն այսօր պահպանվել է այն գաղթականների սերունդների մոտ, որոնք, ընդունած լինելով կաթոլիկությունը և հալածվելով Հայ Առաքելական եկեղեցուց, 18-րդ դարի առաջին կեսին հաստատվել են Լեռնալիբանանի որոշ շրջաններում ու ժամանակի ընթացքում ձուլվել մարոնիտներին: Նրանց սերունդների մոտ կա թույլ հիշողություն իրենց հայկական ծագման մասին: Ոմանք պահպանել են հայահունչ ազգանուններ, հայերեն ձեռագիր կամ տպագիր մատյաններ, հայկական ուրիշ մասունքներ: Բայց 18-րդ դարի այս գաղթականների, ինչպես նաև հաջորդ 150-200 տարիներին Լիբանան գ
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
2125
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
09.02.2014
|
| |