Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 6 » Հայկ թագավոր
00:34
Հայկ թագավոր
Հայկ թագավորՀամաձայն Աստվածաշնչի (նաև ըստ Մովսես Խորենացու)՝ Հայոց թագավոր Թորգոմը՝ Հայկի հայրը, Նոյի որդի Հաբեթից հետո երրորդն էր: Թորգոմի անունով Հայաստանը երբեմն կոչվում է «Թորգոմա տուն»: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսին Թորգոմի որդին՝ արքայորդի Հայկը իր ընտանիքով, լավագույն գիտնականներով ու վարպետներով (ավելի քան 300 մարդ) գնացին դեպի հարավային հողերը ու սկսեցին տեղի ցեղերի մասնակցությամբ կառուցել այնտեղ բուրգ (զիկուրատի տեսքով):

Շուտով այդ հսկա շինության շուրջը քաղաք գոյացավ, որը հետագայում կոչվեց Բաբելոն՝ հայ զորավար Բաբի անունով (բ-ա-բ = բարի կամք բերող), որն ավելի ուշ դարձավ Բաբելոնի առաջին թագավորը:

Երբ Աշտարակի մեծ մասը կառուցված էր, Հայկի ու տեղի զորավար Բելի (աստվածաշնչյան Նեմրովդի, որը Նոյի որդի Քամից հետո երրորդն էր) միջև կոնֆլիկտ ծագեց և աշտարակի շինարարությունը դադարեցվեց: Հայկն իր մերձավորների հետ վերադարձավ Հայաստան:

Մովսես Խորենացին  գրում է, որ դեպի Արարատյան հողերը հետ դարձի ճանապարհին Հայկը հանգիստ առավ հայկական Վանա լճի մոտ, կառուցեց տոհմական մի ամրոց ու տվեց այն իր թոռ Կադմոսին՝ կարգելով նրան որպես Վանա հողերի իշխան:

Հետո Հայկը եկավ Արարատյան աշխարհ ու դարձավ հայոց կեսար (թագավոր և գլխավոր քուրմ (կեսար = Ար աստծո կես)) իր հայր Թորգոմից հետո: Այդ ժամանակ Հայկն արդեն չորս որդի ուներ, վեց դուստր և շատ թոռներ:

Մովսես Խորենացին Հայկի մասին գրում է. «...անվանի և քաջ նախարար հաստ աղեղով և հզոր նետաձիգ» (Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990թ., էջ 18, Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1981թ., էջ 109): Նա Հայկին «հայերի նախահայր» չի անվանում: Սակայն այժմ նրա մասին խոսելիս հաճախ օգտագործում են «մեր նահապետը» արտահայտությունը, ինչը ճիշտ չէ: Նախ-արար = նախապես ստեղծված (մարդ), այսինքն՝ մարդ, որը մնացածներից առաջավոր է, վեր է դասվում, այսինքն՝ թագավոր, գերագույն քուրմ, այսինքն՝ երկրում բարձրագույն ադմինիստրատիվ կոչումը կրող, ինչը համապատասխանում է հայկական հնագույն «կեսար» բառին: «Նախարար» բառը հասել է մեզ Մովսես Խորենացուց ու ժամանակակից Հայաստանում կիրառության մեջ մտել «մինիստր» բառի նշանակությամբ: Այնպես որ ավելի ճիշտ կլինի Հայկին անվանել կեսար կամ թագավոր, այլ ոչ թե նահապետ:

Երբ Հայկը հեռացավ Բաբելոնից, զորավար Բելը այնտեղ իրեն սկսեց պահել որպես թագավոր, բայց Բաբելոնի առաջին պաշտոնական թագավորը Բաբն է եղել, ով այդ կոչումը ստացել է Բելի մահվանից հետո:

Բելը իր որդու միջոցով Հայկին նամակ է ուղարկում, որտեղ ասվում է. «Դու ապրում ես սարսափելի ցուրտ երկրում, սակայն... ենթարկվիր ինձ ու հանգիստ ապրիր իմ երկրում՝ այնտեղ ուր կկամենաս»: Հայկը կոշտ մերժումով է պատասխանում՝ ասելով, որ չի ուզում Բաբելոն վերադառնալ (Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990թ., էջ 19): Այդ ժամանակ Բելը տեղի ցեղերից հսկաների հետիոտն մեծ բանակ է հավաքում ու արշավում Է Հայաստանը տիրելու: Երբ նրանք հասնում են Վանա լճի ափերին, Կադմոսը (Հայկի թոռը) շտապ գալիս է Արարատյան հողերն ու Հայկին տեղեկացնում Բելի բանակի գալու մասին: Հայկ թագավորը շտապ զորք է հավաքում և գնում է Բելին ընդառաջ: Բանակները հանդիպում են Հայոց ձորում՝ Վանա լճից հյուսիս: Ճակատամարտն սկսվում է՝ լցնելով շրջակայքը սարսափելի աղմուկով: Հայկը խիզախների մի ջոկատով Բելի բանակի դիրքերը պատռելով հասնում է այն բարձրունքը, ուր կանգնած էր Բելը իր զորավարների խմբի հետ: Բելի գլխին երկաթե սաղավարտ կար, կրծքին ու մեջքին՝ հաստ պղնձե զրահ, ոտքերն ու ձեռքերը նույնպես զրահապատ էին: Նա զինված էր երկսայր թրով ու շատ երկար նիզակով: Հայկն առաջ է գալիս, բարձրացնում է իր հսկա աղեղը ու նրա եռագլուխ նետը (Հայկի նետը եռագլուխ էր, որովհետև հայերի գլխավոր աստված Ար-ը ուներ երեք խորհրդանիշ՝ առյուծ, արծիվ և արիս (խոյ))  պատռում է Բելի զրահները, մարմինը, անցնում նրա թիակների արանքով ու խրվում հողի մեջ: Բելն ընկնում է բերանքսիվայր ու մահանում: Նրա զորքը ջախջախվում է ու Հայաստանից դուրս քշվում (Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990թ., էջ 19-23): 

Այդ ճակատամարտը եղել է մ.թ.ա. 2492 թվականին: Հայկը հրամայել է ամեն տարի տոնել այդ հաղթանակի օրը և հաստատել է նոր տոմար, որի սկիզբը այդ հաղթանակի օրն է (այժմյան օրացույցով դա օգոստոսի 11-ն է, և այդ օրը պասիվ կերպով մինչ այժմ էլ նշվում է հայ ժողովրդի կողմից «Նավասարդ» անունով):

Հայ ժողովուրդն աստվածացրել է կեսար Հայկին: Հայ հին աստղագետները Հայկի անունով են անվանել երկնքի ամենապայծառ համաստեղություններից մեկը (այժմ Օրիոն), իսկ նրա Հայկ անունը դարձել է տարածված հայկական անձնանուն: 

Հայկից հետո հայոց թագավոր է դառնում նրա որդի Արամանյակը:

Թորգոմի, Հայկի և նրանց հաջորդած հայոց թագավորների կյանքի ու գործունեության տարեթվերը մենք կարող ենք մոտավորապես հաշվարկել՝ օգտագործելով ներքոշարադրյալ հայտնի տվյալները՝
1. Արամանյակը Հայկի որդին է, ծնվել է Բաբելոնում,
2. Թորգոմը եղել է երրորդը Հաբեթից հետո, որը Նոյի որդին էր,
3. Բելը եղել է երրորդը Քամից հետո, որը Նոյի որդին էր,
4. Բաբելոնից տունդարձի ճանապարհին Հայկը կանգ է առնում Վանա լճի մոտակայքի հայկական հողերում և Արամանյակի որդի՝ իր թոռ Կադմոսի համար ամրոց-պալատ կառուցում,
5. Հայկի և Բելի ճակատամարտը եղել է մ.թ.ա. 2492թ.-ին:

Բացի վերոնշյալից մենք կարող ենք ասել նաև հետևյալը՝
1. Թորգոմը 30 տարեկան էր, երբ ծնվեց Հայկը (մ.թ.ա. 2544թ.),
2. Բելը Հայկից 15 տարով մեծ էր,
3. Արամանյակը 17 տարեկան էր, երբ ծնվեց Կադմոսը (մ.թ.ա. 2509թ.),
4. Կադմոսը դարձավ Վանի իշխան, երբ 15 տարեկան էր և 2495 թվականին նա 17 տարեկան էր:
5. Թորգոմը, Հայկն ու Արամանյակը ապրել են 100-ական տարի:

Օգտագործելով այս հայտնի պատմական փաստերը ու մեր կռահումները՝ հիմա կարող ենք հաշվարկել ու մոտավորապես որոշել, որ
1. Թորգոմը ծնվել է մ.թ.ա. 2574թ.-ին, իսկ Բելը՝ մ.թ.ա. 2559թ.-ին,
2. Հայկը ծնվել է մ.թ.ա. 2544 թ.-ին, երբ Թորգոմը 30 տարեկան էր,
3. Հայկը Բաբելոնի երկիրն է եկել մ.թ.ա. 2526թ.-ին, երբ եղել է 18 տարեկան (այդ ժամանակ Թորգոմն արդեն 48 տարեկան էր, իսկ Բելը՝ 33),
4. Հայկը մեկնել է Բաբելոնից մ.թ.ա. 2495թ.-ին, երբ 49 տարեկան էր (Թորգոմը 79 տարեկան էր, Բելը՝ 64): Նա եղել է Բաբելոնում և կառուցել աշտարակը 31 տարիների ընթացքում,
5. Հայկը Հայաստան է վերադարձել մ.թ.ա. 2494թ.-ին, երբ 50 տարեկան էր (Թորգոմն արդեն 80 տարեկան էր, Բելը՝ 65),
6. Հայկը դառնում է Հայաստանի թագավոր մ.թ.ա. 2493թ.-ին, երբ 51 տարեկան էր,
7. Բելը զորքով Բաբելոնից դուրս է գալիս 2493թ.-ին, երբ 66 տարեկան էր,
8. Հայկի և Բելի պատերազմը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ.-ին, երբ Հայկը 52 տարեկան էր (Թորգոմը՝ 82, Բելը՝ 67, Արամանյակը՝ 34, Կադմոսը՝ 17),
9. Արամանյակը ծնվել է մ.թ.ա. 2526թ.-ին,
10. Կադմոսը ծնվել է մ.թ.ա. 2509թ.-ին (երբ Արամանյակը 17 տարեկան էր) ու Վանի իշխան է դարձել մ.թ.ա. 2494թ.-ին 15 տարեկան հասակում:

Այսպիսով, մենք կարող ենք նաև արձանագրել հետևյալը՝
• Թորգոմ - ապրել է մ.թ.ա. 2574-2474թթ.-ին և թագավորել է մ.թ.ա. ?-2493թ.-ը,
• Հայկ - ապրել է մ.թ.ա. 2544-2444թթ.-ին, կեսար է եղել մ.թ.ա. 2493-2444թթ.-ին,
• Արամանյակ - ապրել է մ.թ.ա. 2526-2426թթ.-ին, կեսար է եղել մ.թ.ա. 2444-2426թթ.-ին,
• Կադմոս - ապրել է մ.թ.ա. 2509-2409թթ.-ին,  
• Բել (Նեմրովդ) - ապրել է մ.թ.ա. 2559-2492թթ.-ին,
• Բաբելոնի աշտարակը կառուցվել է մ.թ.ա. 2526-2495 թվականների ընթացքում:

Աղբյուր՝
Պարիս Հերունի, «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրք, Երևան 2006թ., (հայերեն, անգլերեն)  



Դիտումներ: 6926 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: Բաբելոն, Թորգոմ, Հայկ Նահապետ, Արամանյակ, հայոց թագավորներ, Հայկ և Բել, Հայաստան, հայոց պատմություն, Հայկ թագավոր | - Վարկանիշ -: 3.8/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Arman  
0
Հարգելիներս, ձեզանից բաներ մի հորինեք: Խորենացու մոտ Հայկը երբեք «թագավոր» չի անվանված: Հայկը ՆԱՀԱՊԵՏ է: Ամբողջ ազգի նահապետ լինելը շատ ավելի պատվավոր է, քան թե թագավոր լինելը. թագավորներ շատ են եղել, իսկ Հայոց Նահապետը՝ մեկն է, Հայկը:
Բացի այդ, ոչ մի «աստվածաշունչ» չկա: Դա ջհուդական գիրք է և կոչվում է «Թանախ» (իսկ հուդայական Նոր Կտակարանի հետ միասին կոչվում է Բիբլիա): Եթե դուք ջհուդ չեք, ապա թարգ տվեք այդ հուդա-քրիստոնեությանը ու վերադարձեք ձեր արմատներին:

Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց