1992 թվական... Մի հայ երիտասարդ, խռովված ողջ աշխարհից, փորձում էր գտնել, վերհիշել իսկությունը, որը մոռացվել էր իր ազգի կողմից: Նա գնաց հեռավոր Տիբեթ՝ հուսալով գտնել իր հոգևոր ուսուցչին: Նա շրջում էր երկար ժամանակ, քաղցած, ուժասպառ ու վիրավոր: Երկար փնտրելուց հետո նա տեսավ մի լամայի, որը խորասուզված աղոթքի մեջ, փակել էր իր աչքերը: Նրա շուրջը ձյունն ու սառույցը հալել էին՝ շնորհիվ իր հզոր էներգիայի:Լաման բացեց աչքերը ու ժպտալով ասաց. «Ի՞նչ ես կորցրել այս երկրում, այ դու, Արևի խենթ որդի»:Հետո նա բուժեց հայ երիտասարդի վերքերը, և օրեր անց՝ բաժանվելիս, ասաց նրան. -Իսկության աղբյուրը, որը դու փնտրում ես այստեղ երկար ժամանակ, գտնվում է քո գեղեցիկ երկրում, որը կոչվում է քաղաքակրթության օրրան հանդիսացող Հայաստան: Դուք առաջին արիացիներն եք: Դուք մոռացել եք այդ մասին, բայց ձեր թշնամիները հիշում են: Ես քեզ ոչինչ չեմ կարող սովորեցնել, գիտելիքը քո մեջ է: Վերադարձիր քո երկիրը և դու կգտնես իսկությունը ձեր չքնաղ սարերում:
|