Գորգ (Գարդմանք. 1910)
Գարդմանքում գործված բրդյա գորգ, որն ունի 300x144 սմ չափեր: Թվագրվում է 1890-1910-ական թվականներ:
Նկարագրություն. Դաշտը բազմերանգ է՝ սև հիմնագույնով: Դաշտի միջնամասում իրար հաջորդում են կարմիր, բաց կապույտ, դարչնագույն, մուգ կապույտ, կարմիր ֆոնով վեցանիստ վարդյակները՝ հինգ հատ: Յուրաքանչյուրի կենտրոնում անկյունները հատած, կետազարդ և կեռազարդ ուղղանկյուն է, որի երկու կողմերում քառակուսու մեջ
Х -աձև զարդանախշ է: Նույնատիպ նախշերը կրկնվում են դաշտի երկու եզրերին: Դաշտի ազատ մակերեսին պատկերված են կենդանիներ՝ ձագերով, թռչուններ, տարբեր չափի և ձևի աստղածաղիկներ և այլն: Ունի եռագոտի՝ երկուսը նեղ են, սև հիմնաթելով արված բուսական և երկրաչափական մանր զարդանախշերով, լայնը՝ բաց դարչնագույն ֆոնի վրա կապույտ, շագանակագույն, դեղին ծաղկաթերթերով:
Պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |