19:03 Արտաշես Յավրյան |
Արտաշես Յավրյանը ծնվել է 1932թ.-ի օգոստոսի 28-ին Գարդմանքի Փիփ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Գանձակ քաղաքում: 1954թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Այնուհետև աշխատել է Կոտայքի մարզում որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Զբաղվել է նաև լրագրությամբ: 1976-1992 թվականներին աշխատել է «Հայաստան»թերթի խմբագրությունում: Հայտնի է նաև որպես թարգմանիչ: 1988 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ: Հայտնի գրողը մահացել է 2009թ.-ի հունիսի 30-ին: Արտաշես Յավրյանի ստեղծագործությունները՝ • «Դյուցազունք Սասնա» պոեմ, Երևան 1990թ., • «Դյուցազունք Սասնա», Երևան 2003թ. (նոր լրամշակված տարբերակ), • «Ժամանակի հորձանուտում», Երևան 2001թ., • «Ակունքներ», Երևան 1980թ., «Սովետական գրող» թերթ, • «Այգեքաղ», Երևան 1990թ., • «Օջախի ծուխ» պոեմ, Երևան 1971թ., • «Մանանա» պոեմ, Երևան 1984թ., «Սովետական գրող» թերթ, • «Առյուծաձև Մհեր» պոեմ, Երևան 1985թ., «Սովետական գրող» թերթ, • «Աղետավոր իմ դար» 2006թ. և այլն: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |