Դաստափորի եկեղեցին այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետությունում մնացած այն բազմաթիվ հայկական հուշարձաններից է, որոնք ճակատագրի բերումով ունեն երկու պատմություն, իրականը՝ ստեղծված նախքան 1988թ.-ը և հորինվածը՝ հայերի բռնագաղթից հետո: Եկեղեցին եռանավ, թաղածածկ հորինվածքով, ընդարձակ շինություն է (24,25x10,90մ), որը կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով, առանձին հատվածներ՝ նաև սրբատաշ քարով: Խորանը ունի ուղղանկյունաձև տեսք, որին երկու կողմերից կցված են ավանդատները: Թաղածածկ տանիքը հենվում է երեք զույգ սյուներին, որոնցից երկուսը թուրքերի կողմից պայթեցվել են: Եկեղեցու մոտ եղել են խաչքարեր, որոնց ճակատագիրը, ցավոք, անհայտ է:Տեղեկատվական պատերազմում հաջողություններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նաև թշնամու մարտավարությունը, իսկ այն լավագ
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
855
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
21.01.2014
|
| |