Գարդմանքի գողտրիկ անկյուններից մեկը Բրաջուր գյուղն է: Այն ունեցել է հինավուրց պատմություն և հիմնականում բնիկ բնակչություն: Գտնվում է Վարդաշեն (Միրզիկ) գյուղից 3 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 980-1040 մ բարձրության վրա: Մինչև 1988-1989 թվականները այստեղ ապրել են բացառապես հայեր:
Գյուղի անվանման ծագումը բացատրվում է այն հանգամանքով, որ այստեղ ջուրը բերվել է, այսինքն բերովի ջուր՝ Բրաջուր: Խորհրդային ժամանակ, որպես գյուղի անվանում, կիրառվել է 26 կոմիսարների և Ղարաքեշիշ անունները:
1898 թվականին ականատեսը գրել է, որ գյուղն ունի հիմնականում կանոնավոր փողոցներ, տների մեծ մասը նոր ձևով են կառուցված: Նախկինում տների տանիքները եղել են հողածածկ:
Դիտումներ:
765
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
03.02.2014
|