Սարգիս Բարսեղյան (Պողոս Օզաբաշյան, Շամիլ), հայ ռազմական, քաղաքական գործիչ: Ծնվել է 1875 թվականին Գարդմանքի Գետաբեկ բնակավայրում: Կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև Ժնևի համալսարանում: Քրիստափորի հրահանգով թողել է ուսումը և վերջինիս հետ ժամանել Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում: Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել: Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ոստիկանների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք:
Սարգիս Բարսեղյանը մասնակցել է հայ-թուրքական կռիվներին, Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ:
Դիտումներ:
795
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
12.03.2014
|
|
Թաթօղլի Օհանյանը (Գրիգոր Քար) Գարդմանքի ֆիդայական շարժման մասնակիցներից է, եղել է վրիժառու: Ծվել է Գարդմանքի Բանանց գյուղում: Իր զինակիցներ Եփրեմի, Մելքոնի, Արարատ Մելքումյանի և ծնունդով Գանձակեցի Օղուլի հետ կազմակերպել է Գանձակ նահանգի գուբերնատոր Լոլաձեի սպանությունը:
Գրականություն՝ Սերգեյ Եևեմյանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երևան 2009թ.:
Դիտումներ:
730
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
12.03.2014
|
| |