Գարդմանքի ամենախոշոր բնակավայր հանդիսացող Փիփ գյուղի կենտրոնում է գտնվում գյուղի բազմաթիվ եկեղեցիներից ամենապահպանվածը՝ Սուրբ Ստեփանոսը: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1849թ.-ին գյուղացիների և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն:
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով: Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով: 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Հայտնի է, որ 1862թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել: Մու
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
1239
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
30.01.2014
|
|
Գարդմանքը հարուստ է հնագույն բնակավայրերով, որտեղ դարեր ի վեր ապրել, ստեղծագործել, հայապահպանության համար պայքարել են մեր նախնիները: Այդպիսի բնակավայրերից է Փիփ գյուղը, որի հիմնադրման ժամանակը դեռևս հայտնի չէ, բայց գյուղի պատմությունը սկսվել է առնվազն 8-9-րդ դարերից:
Պատմություն Փիփ գյուղը գտնվում է Գարդմանքի կենտրոնական շրջանում՝ Քարհատ (Դաշքեսան) քաղաքից 7կմ հյուսիս-արևմուտք, Շամխոր գետի աջակողմյան և Արթինջուր գետի ձախակողմյան վտակների միջև ընկած ջրբաժանի մոտ՝ արևմտահայաց ձորալանջերին, ծովի մակերևույթից 1360-1620 մ բարձրության վրա, ներկայումս՝ այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում: Ավանդության համաձայն՝ գյուղի Փիփ անունը ծագում է Փեփրոնյա կույսի անունից, որը նահատակվել է գյուղում և թաղվել Փիփին հարակից Հին Փիփ գյուղի Ս
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
2711
|
Ավելացրեց:
Armenius
|
Ամսաթիվ:
30.01.2014
|
| |